Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վախճանվել է Վարդուհի Վարդերեսյանը

Վախճանվել է Վարդուհի Վարդերեսյանը
24.11.2015 | 22:59

87 տարեկանում վախճանվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը: Նա ծնունդով Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստից է, 1946-ին տեղափոխվել է Հայաստան։ Սունդուկյանի անվան թատրոնում է 1958-ից, որտեղ կերտել է բազմաթիվ դերեր՝ Շիրվանզադեի «Պատվի համար»՝ Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»՝ Ռանևսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»՝ Քլեր Ցախանասյան, Սարոյանի «Իմ սիրտը լեռներում»՝ Ջոնի, Շանթի «Հին աստվածներ»՝ Իշխանուհի և այլն։ Նկարահանվել է «Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես», «Հայրիկ», «Կարինե» և այլ ֆիլմերում։

Դիտվել է՝ 904

Մեկնաբանություններ